Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Աճի տեմպն ավելի բարձր էր, քան ապրիլ-մայիս ամիսներին»

«Աճի տեմպն ավելի բարձր էր, քան ապրիլ-մայիս ամիսներին»
01.06.2018 | 00:36

2017-ի բյուջեի կատարողականի խորհրդարանական լսումներում ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը կասկածի տակ չդրեցին հնչեցրած թվերը։ Իսկ մինչ այդ ՊԵԿ-ի փոխնախագահ ՌԱՖԻԿ ՄԱՇԱԴՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել` այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին ինչպիսի դինամիկա է արձանագրվել տնտեսությունում։

-2018-ի առաջին եռամսյակում, 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում աճի տեմպն ավելի բարձր էր, քան ապրիլ-մայիս ամիսներին։
-Պարոն Մաշադյան, մի կողմից` հավաքագրման ոլորտում այս տարվա հունվարի 1-ից արձանագրվել են լուրջ ձեռքբերումներ, մյուս կողմից` վերջին մի քանի օրվա ընթացքում ԱԱԾ-ը խոսեց մաքսային ոլորտում խոշոր խախտումների մասին։ Այս երկու դրական և բացասական երևույթներն ինչպես եք մեկնաբանում։
-2018-ին ունենք հարկային մուտքերի ավելացում 2017-ի համեմատ, ինչը փաստ է և պայմանավորվում է շահութահարկի և Ռեալթիի գծով ներկայացման հաշվարկների ավելացմամբ։ Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ հատվածին, ապա թույլ տվեք որևէ մեկնաբանություն չանել, քանի որ այդ բոլոր հարցերի պատասխանը կտա հետաքննությունը։
-Այդ դեպքում խոսենք «Ալեքս գրուպի» հետ կապված հարցի շուրջ։ «Երևան Սիթի» խանութների ցանցում ԱԱԾ-ի իրականացրած ստուգումների արդյունքները Ձեզ համար անակնկա՞լ էին, մինչ այդ ՊԵԿ-ն այդտեղ ստուգումներ չէ՞ր իրականացրել, և եթե իրականացրել է, ի՞նչ բացահայտումներ է արել։
-Իհարկե, մինչ այս ՊԵԿ-ը ստուգումներ իրականացրել է։ Տարբեր ժամանակահատվածներում տարբեր խախտումներ է հայտնաբերել, և դրանք եզակի չեն եղել։ Ընդհանրապես պետք է ընդգծեմ, որ բոլոր խոշոր հարկատուների մոտ էլ պարբերաբար ստուգումներ իրականացվել են։


Զրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ